Գևորգ Կոստանյան-Աղվան Հովսեփյան գզվռտոցի պատճառով քաղաքացիներն օրեր են մաշեցնում կալանավայրում, իսկ Սերժ Սարգսյանը մատը մատին չի տալիս. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բավականին հաճախ ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ այս կամ այն քաղաքացին ընկել է իրավապահ համակարգի շրջապտույտի մեջ եւ անիմաստ քաշքշուկների արդյունքում իր օրերն է մաշեցնում կալանավայրում: Պատճառն այն է, որ մի կիսագրագետ քննիչ վերցնում ու կալանավորման խարխուլ հիմքերով միջնորդությամբ դատարան է մտնում ոչ այնքան ծանր մեղադրանքով մի գործով:

Դատավորն էլ դատախազի ու քննիչների հետագա մեղադրանքներից խուսափելու համար՝ բավարարում է միջնորդությունը, մարդուն կալանավորում են, հետո քննիչները սկսում են դատախազների հետ իրար «միս ուտել», միմյանց մեղադրել քննությունը ոչ օբյեկտիվ վարելու, քննության վրա ազդելու մեջ եւ այդպես օր մաշեցնելով՝ քաղաքացուն տեւական ժամանակ զրկում են ազատությունից: Շատ դեպքերում քաղաքացիները նախաքննության ավարտից հետո դատարաններից ազատ են արձակվում, քանի որ ծանր հանցանք չեն գործել: Բայց նախաքննության ընթացքում ստիպված են լինում կալանքի տակ մնալ, ընդ որում, բավականին երկար ժամանակով եւ որպես դիտորդ հետեւել քննիչ-փաստաբան գզվռտոցին:  Ընդ որում, այդ հակամարտությունը թելադրվում է ամենավերեւից՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից:

Իհարկե, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, դժվար թե չիմանա, թե ինչ է կատարվում իրավապահ համակարգում, բայց փաստն այն է, որ նա մատը մատին չի տալիս: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը սկզբունքայինի կասկածելի իմիջով փորձում է իր խոսքը թելադրել համակարգում, իսկ Աղվան Հովսեփյանը՝ իր՝ քաոսի վերածելով շատ մարդկանց կյանքը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս