Սպանության դեպքերի կտրուկ աճից հետո Սերժ Սարգսյանը իրավապահների առաջ պահանջ է դրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին երկու ամիսներին սպանության դեպքերի կտրուկ աճից հետո Սերժ Սարգսյանը իրավապահ կառույցներից պահանջել է իրեն ներկայացնել արձանագրված ցուցանիշները եւ դրանց բացատրությունները: Մեր տեղեկություններով՝ անցած ութ ամիսներին Հայաստանում արդեն իսկ արձանագրվել է սպանության մոտ հիսուն դեպք: Ի դեպ, առաջին վեց ամիսների արդյունքներով՝ Հայաստանում արձանագրվել էր սպանության 22 եւ սպանության փորձի 24 դեպք:

Ինչեւէ, հանձնարարականից հետո ՀՀ ոստիկանությունը, գլխավոր դատախազությունը եւ քննչական կոմիտեն առանձին-առանձին Սերժ Սարգսյանին են ներկայացրել սպանությունների եւ դրանց բացահայտման վերաբերյալ վիճակագրությունը, ինչպես նաեւ՝ դրանց պատճառների մասին վերլուծություններ: Ըստ այդ, վերլուծությունների, սպանությունների հիմնական պատճառները սոցիալական են, այսինքն՝ դրանք հիմնականում տեղի են ունցել կենցաղային հողի վրա ծագած վեճերի արդյունքում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս