Արթուր Սարկիսովը վերսկսել է մարզումները «Վոլգա»-ի խմբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը վերսկսել է մարզումները Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի ընդհանուր խմբում: Այդ մասին հայտնել է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը:

«Լեանդրոն և Սարկիսովն արդեն մարզվում են ընդհանուր խմբում, բայց նրանք խաղադաշտ դուրս կգան այն ժամանակ, երբ պատրաստ կլինեն 100 տոկոսով»,- նշել է նա:

Հավելենք, որ Արթուր Սարկիսովը ստացել էր դաստակի կոտրվածք, ինչի պատճառով վիրահատվել էր:




Լրահոս