ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՏԱՐԱԾՈՂ ԹԵՐԹԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ստամբուլում  փաստաբանների համաժողովի ժամանակ փաստաբանների եւ Yeni Akit թերթի լրագրողի միջեւ վեճ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի: Նրանցից մեկի` ամբիոնից իջնելու խնդրանքին լրագրողն ընդդիմացել է: Փաստաբանները փորձել են ուժով իջեցնել, սակայն ծեծկռտուք է սկսվել, իսկ դահլիճում նստածները, իմանալով, որ նա Yeni Akit թերթի լրագրողն է, բացականչել են՝ “մարդասպա՛ն”: Նշենք, որ Yeni Akit-ը հայտնի է հակահայկական եւ այլ թեմաներով ժողովրդին ատելության եւ թշնամության դրդող հրապարակումներով:




Լրահոս