iFixit-ը խնդրել է ԱՄՆ կառավարությանը արգելել iPad պլանշետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայլ Վինսը iFixit ընկերության գործադիր տնօրենն ու ընկերության հիմնադիրներից մեկն է: Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ իմանալ այս մարդու մասին: Միայն մի բան. Կայլը չի սիրում iPad: Նա վստահ է, որ «խնձորային» պլանշետը «անբարոյական» արտադրանք է և խնդրում է օրենսդիրներին զբաղվել այդ հարցով:

iPad-ը, ինչպես նշում է Վինսը, չի կարելի բացել և նորոգել, եթե մարտկոցը չի աշխատում, «ավելի հեշտ է գնել նորը»:

«iPad պլանշետը ստեղծված չէ հավերժ լինելու համար: Դա նույնն է, եթե ավտոմեքենան փոխեն անվադողերի մաշվելուց հետո»,-ասում է Վինսը:

Վինսը իրերին երկրորդ կյանք տալու կողմնակիցն է: Վերջիվերջո, iFixit-ը ստեղծվել է մարդկանց կողմից, ովքեր միանգամից չեն գնում խանութ նոր պլանշետ գնելու համար, այլ փորձում են երկարաձգել հին պլանշետի կյանքը: Եվ նրանց գլխավոր թշնամին հայտնի, սակայն վերանորոգման համար ոչ պիտանի iPad-ն է:

Environmental Protection Agency-ի տվյալների համաձայն՝ ամեն տարի 100 մլն տոննա էլեկտրոնային նոր գաջետներ են արտադրվում:

«Մարդիկ պարզապես նետում են իրենց հեռախոսները, քանի որ դա ավելի շահավետ է, քան վերանորոգելը: Ի՞նչ անել այս ամենի հետ: Սովորեցնել մարդկանց վերանորոգել իրենց հեռախոսները: Սա iFixit-ի գլխավոր խնդիրներից է: Միայն մի խնդիր կա. նման հայացքները չեն կիսում գաջետների արտադրողները, քանի որ նրանք իրենց շահն ունեն: Իսկ նրանց, ովքեր առաջին հերթին դիմում են վերանորոգողներին, վախեցնում են բաղադրիչների բարձր արժեքով, մատակարարման խնդիրներով կամ պարզապես     նորոգման համար ոչ պիտանելիությամբ»,-գրում է Վինսը:




Լրահոս