Արտաշատում եղբայրներին նրանց փեսան է կրակել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արտաշատ քաղաքում երեկ տեղի է ունեցել կրակոցներով պարզաբանում, որի հետևանքով երկու մարդ է տուժել։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ հանգամանքերը պարզվում են։ Մեզ հասած լուրերով՝ դեպքը տեղի է ունեցել հարազատների միջև։ Մասնավորապես՝ կրակոցներից տուժածները եղբայրներ են, իսկ վերջիններիս կրակողը՝ նրանց փեսան։ Տուժածներին տեղափոխել են Երևան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ քաղաքացի է ինքնակամ ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին:




Լրահոս