«Մենք էստեղ քարոզչություն անենք, իրենք գնան Չինաստան ֆռֆռան». ՀՀԿ կանայք խլրտոցների մեջ են. «Իրավունք de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք de facto» թերթը գրում է. «ՀՀԿ-ի կին պատգամավորների շրջանում կրկին անհաշտություն է: Խորհրդարանական պատվիրակությունը նոյեմբերին գործուղվելու է Չինաստան, եւ արդեն պայքար է ծավալվել, թե ովքեր պետք է լինեն մեկնողների կազմում: Առավել անողոք է կանանց մրցակցությունը: Բոլորը փորձում են ԱԺ ղեկավարության հետ առանձնազրույց ունենալ՝ իրենց տեղն ապահովելու համար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս «մենամարտում» ուժերի «անհավասար» պայքար է եղել Ռուզան Մուրադյանի եւ Շուշան Պետրոսյանի միջեւ: «Անհավասար», քանի որ, երգչուհուն կամքից անկախ, կին գործընկերը «դուրս» է մղել նրան ցուցակից: Բանն այն է, որ Չինաստան պետք է մեկներ Շուշան Պետրոսյանը, բայց Ռուզան Մուրադյանին հաջողվել է «վերեւներին» համոզել, որ այդ գործուղման համար ինքն ավելի հարմար է:

«Մենք էստեղ քարոզչություն անենք, իրենք գնան Չինաստան ֆռֆռան»,- դժգոհեց պատվիրակության կազմում չընդգրկված կանանցից մեկը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ գործուղման հարց է ծագում, ՀՀԿ կանանց շրջանում խլրտումներ են սկսվում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս