Էդ Հյուսիս-հարավ ճանապարհը որ սարքում եք, ո՞վ գնա-գա, եթե գյուղացին թողնում գնում է Հայաստանից. Լյովա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտին տրվող հատկացումները:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը դժգոհություն հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտին բյուջեից քիչ գումար է հատկացվում:

«Փողերը պետք է նպատակային օգտագործել: Հա, լավ ճանապարհներ եք սարքում, որ ո՞վ գնա-գա: Եթե գյուղացին թողնում գնում է Հայաստանից, ո՞վ է գնալու այդ ճանապարհով, որ բերի իր բերքը քաղաքում վաճառի: Էդ Հյուսիս-հարավ ճանապարհը 8 տարի է՝ սարքում եք, կարելի էր էդ փողը դնել գյուղատնտեսության մեջ»,- դժգոհեց Լյովա Խաչատրյանը:




Լրահոս