Վլադիմիր Պուտինը Թուրքիայի փաստարկներն անհեթեթություն է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի հավատում այն պնդումներին, թե թուրք օդաչուները չեն իմացել, որ Սիրիայի հետ սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռ են խոցել:

Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռները չճանաչել հնարավոր չէ, և Անկարայի հայտարարությունները համարել է «անհեթեթություն և պատրվակներ»:

«Մենք վաղօրոք, ամերիկյան կողմի հետ համաձայնության համաձայն, տեղեկատվություն ենք հաղորդել, թե որտեղ է գործելու մեր օդուժը»,­- ընդգծել է նախագահը:




Լրահոս