«Զինված հանցախմբի» անդամներից երկուսը քույրեր են. Նելի Մինասյանը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը բավարարեց ՀՀ ԱԱԾ միջնորդությունը Երևանում վնասազերծված զինված հանցավոր խմբավորման անդամ Նելի Մինասյանին կալանավորելու մասին:

Այս պահին քննարկվում է հանցախմբի 21 անդամների խափանման միջոցի հարցը:
Նրանցից երեք հոգու պաշտպան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում զարմանք հայտնեց, որ ներկայացված 21 հոգուց ոչ մեկին, ըստ երևույթին, ստորագրությամբ ազատ չեն արձակի:

Նրա խոսքով` նման նախադեպ եղել է նաև մարտի 1-ին:

«Իմ պաշտպաններն են քույրեր Ասյա Մկրտչյանն ու Մարինե Կատանյանը, նաև` Գլաձոր համալսարանի ուսանողուղի Նելի Մինասյանը: Այս պահին որոշվել է միայն Նելիի խափանման հարցը` նրան կալանավորել են:

Ինեսա Պետրոսյանը նաև հայտնեց, որ իր պաշտպանյալներից և ոչ մեկն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել:

«Խափանմնան միջոց ընտրելիս պետք է հաշվի առնվի մարդու տարիքը, բնակության վայրը, հիվանդության կարգ ունենալ-չունենալու հարցը: Այս պարագայանում, սակայն, ոչինչ հաշվի չի առնվում: Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող, քանի որ մյուս պաշտպանների հետ ես ևս ստորագրել եմ, որ նախաքննության գաղտնիությունից ելնոլով` ոչինչ հրապարակել չեն կարող»,-եզրափակեց փաստաբանը:




Լրահոս