Կարեն Անդրեասյանին «փչացնելու» գործընթացը շարունակվում է. բարձր օղակներում որոշվել է նրան ազատել պաշտոնից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին «փչացնելու» գործընթացը շարունակվում է։ Երեկ նրան «մուշտի» հասցնելու էստաֆետն ստանձնել էր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որին դուր չէր եկել օմբուդսմենի հայտարարությունը թիվ 16 հատուկ դպրոցի մասին, եւ նա ասել էր․ «Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ «փիառն» սկսում է հաղթել բովանդակությանը»: Մեր տեղեկություններով, իշխանության բարձր օղակներում որոշում է կայացվել ՄԻՊ-ին ազատել պաշտոնից, եւ չնայած Անդրեասյանը դիմադրում է, բայց դրա համար ամեն ինչ արվում է։ Այդ թվում՝ հսկում են նրա ամեն քայլը, եւ կոմպրոմատների թղթապանակ է կազմվում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս