![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/d0478245-01b0-4861-95eb-5e3edc59dcc9.jpg)
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի կայքէջում (www.hra.am) դեկտեմբերի 6-ին հրապարակվել են տեղեկություններ, որ 1/24 ընտատեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդին թույլ չի տվել ծանոթանալ գրանցամատյաններին։
Մեկ այլ ահազանգի համաձայն՝ նույն տեղամասում խախտվել է գաղտնի քվեարկությունը։
ArmLur.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն, նախապատրաստվում են նյութեր։