Իրանի իշխանություններն ակնկալում են, որ հունվարի 15-ին ՄԱԳԱՏԷ-ն զեկույց կներկայացնի Իրանի դեմ պատժամիջոցները չեղյալ համարելու հարցով. փոխանցում է Bloomberg-ը:
Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արագչին:
Նրա խոսքով՝ հունվարի 16-ին կամ 17-ին կհետևի պատժամիջոցների չեղյալ համարման մասին Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի և արտաքին քաղաքականության հարցով եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը: