Ինչպես արդեն հայտնել էինք, Հայոց բանակի օրվա առթիվ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ անկախության տարիների ընթացքում կարողացել ենք ունենալ մի կառույց, որը ոգևորում է հայ ժողովրդին:
«Մենք իրոք հպարտանալու առիթ ունենք: Մեր ձեռքբերումը շատ մեծ է, որն ապահովում է մեր պետության անվտանգությունը: Մեր բանակը մեր երկրի, մեր ժողովրդի հպարտությունն է»,- հայտարարեց նա:
Նա իր խոսքն ուղղեց բոլոր զինվորականներին: «Ուզում եմ ողջույնի խոսքը հղել այս պահին այն զինվորներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները»,- եզրափակեց նա: