Գերմանացի քաղաքական գործիչն առաջարկել է կրակ բացել սահմանն անօրինական հատող ներգաղթյալների ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այլընտրանք Գերմանիայի համար» եվրասկեպտիկների կուսակցության առաջնորդ Ֆրաուկե Պետրին առաջարկել է կրակ բացել անօրինական սահմանը հատող ներգաղթյալների ուղղությամբ, գրում է Mannheimer Morgen-ը:

Պարբերականը նշում է, որ սահմանապահներն իրավունք ունեն զենք կիրառել սահմանն անօրինական հատելու դեպքում: Պետրին համարում է, որ նման միջոցները կդադարեցնեն ներգաղթյալների հոսքը, ովքեր Գերմանիա են ներթափանցում Ավստրիայից:

«Զենքի կիրառումը ծայրահեղ միջոց է»,-ասել է նա պարբերականի հարցազրույցում:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Մերձավոր Արևելքից փախստականների հոսք է կանխատեսել՝ անկախ ԵՄ ջանքերից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս