ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի ինքնազգացողությունը վատացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա գտնվում է հիվանդանոցում:

Այս հարցի կապակցությամբ դիմեցինք ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին և ստացանք հետևյալ պատասխանը. «Էրիկ Մինասյանը գտնվում էր այն հիվանդանոցում, որտեղ այս պահին բուժվում է ԱԺ նախագահը: Այդ ընթացքում մի պահ վատացել է պարոն Մինասյանի ինքնազգացողությունը, տեղում բժիշկները հետազոտել են, ամեն ինչ կարգին է, նա անցել է իր բնականոն առօրյային»:

 

 




Լրահոս