Շարունակվում են միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թ. հուլիսի 16-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. “Մ-5 Երեւան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման” միջպետական նշանակության ավտոճանապարհի 35-րդ կմ (Մեծամոր քաղաքի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
2.”Մ-5 Երեւան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման” միջպետական նշանակության ավտոճանապարհի 46.7-րդ կմ (Սարդարապատ գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. “Հ-15 Արմավիր-Արգավանդ-Մարգարա” հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ (Հայկավան գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն