Փարիզյան ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչը նոր հարձակումներ էր նախապատրաստում Բրյուսելում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզյան ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը, ով օրեր առաջ ձերբակալվել էր Բելգիայում, խոստովանել է, որ նոր ահաբեկչություններ էր նախապատրաստում Բրյուսելում, փոխանցում է AP-ն՝ հղում անելով երկրի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսին:

Նրա խոսքերի ապացույց է դառել այն, որ հետաքննության ժամանակ իրավապահները նրա մոտ մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել և բացահայտել Բրյուսելում ահաբեկչի կապերի ողջ ցանցը:

Ավելի վաղ Բելգիայի դատախազությունը Աբդեսլամի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ահաբեկչական գործողության իրականացման համար, որը բազմաթիվ զոհերի հանգեցրեց:




Լրահոս