Հարց քաղաքացիներից. ինչպե՞ս է կարգավորվում երկքաղաքացու պարտադիր զինավորական ծառայության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասեք՝ եթե անձը երկքաղաքացի է, ապա ինչպե՞ս է իրականացվում նրա պարտադիր զինավորական ծառայության հարցը:
Իրինա Մանուչարյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն` բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների:

Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքներից եւ վարժական հավաքներից:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ավելացնենք, որ 2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, որի նպատակն է 1992թ․ աշնանային զորակոչից մինչեւ 2011թ․ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար մուծելու դիմաց ազատել նրանց քրեական հետապնդումից, տրամադրել զինվորական գրքույկ եւ հաշվառել պահեստազորում:




Լրահոս