Օգոստոսի 23-ին կկայանա Դավթաշեն երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի խաբված բնակիչներն ընդդեմ «Տոնուս» ընկերության գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ «Տոնուս»-ից խաբված ավելի քան 160 բնակարանատերեր դատի են տվել ընկերությանը: Նրանք պայմանագիր էին կնքել ընկերության հետ, վճարել գումարը եւ մինչեւ 2010թ. սկիզբը պետք է ստանային իրենց բնակարանները, սակայն մինչեւ հիմա չեն ստացել: Բացի այդ, նշենք, որ նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը:
ԿԿԱՅԱՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ