Նվազել է շինարարության եվ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա հունվար-հուլիսին՝ անցած տարվա նույն ժամանակի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 4 տոկոսով: Ինչպես միշտ տնտեսության հիմնական շարժիչ ուժերն են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Ամենաարագն ավելացել է արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ նույն ժամանակում 6.7 տոկոսով, իսկ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4.7 տոկոսով: Այդ ընթացքում ծառայությունների ծավալն ավելացել է 3.7 տոկոսով:
Այս անգամ ավանդաբար նվազող շինարարությանը միացել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը: Առաջին 7 ամսում՝ անցած տարվա առաջին 7 ամսվա համեմատ շինարարության ծավալը նվազել է 8.6, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ 4.3 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 3.4 տոկոսով, ընդ որում՝ արտահանումն աճել է մոտ 7 անգամ ավելի արագ, քան ներմուծումը: Արտահանումն առաջին 7 ամսում ավելացել է 9.4, իսկ ներմուծումը՝ 1.4 տոկոսով: Այս ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 144 հազար 850 դրամ, ինչն այս տարվա ընթացքում ավելացել է 3.2 տոկոսով:




Լրահոս