Քիմ Քարդաշյանն անդրադարձել է թուրքական լոբբիի հովանավորությամբ Wall Street Journal-ում հրապարակված Ցեղասպանությանը վերաբերող կեղծ հոդվածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն` այս անգամ իր կայքում հոդված հրապարակելով և իր բողոքը հայտնելով Wall Street Journal-ում հրապարակված հակահայկական և Ցեղասպանությունը ժխտող հոդվածի դեմ, հաղորդում է «Արցախպրես»-ը:

«Իմ ընտանիքի անվան շուրջ շատ անգամներ են կեղծ լուրեր տարածվել: Մենք սովորել ենք անցնել դրանց վրայով: Ստերը հաճախ են գլխատառերով հրապարակվում` հայտնվելով ամսագրերի շապիկներին: Սակայն, երբ մի ամբողջական էջ կեղծ գովազդ է հրապարակվում Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ, ես չեմ կարող անտարբեր անցնել:

Այդ գովազդը վճարվում է թուրքական հարթակի կողմից, ովքեր հերքում են պատմաբանների բերած տվյալները, թե որքան մարդ է սպանվել Ցեղասպանության ժամանակ:

Wall Street Journal-ի համար նման հոդված հրապարակելը խենթություն է, հիասթափեցնող և վտանգավոր արարք: Մենք պետք է պատվենք ճշմարտությունը մեր պատմության մեջ հանուն ապագայի պաշտպանության» – իր կայքում գրել է Քիմը:




Լրահոս