Դավիդ դե Խեան` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան, արդեն երրորդ անգամ անընդմեջ, ճանաչվել է ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 31 խաղից 14-ում ֆուտբոլիստը կարողացել է անառիկ պահել դարպասը:
Ընդգծենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից նման ցուցանիշ էր ունեցել Կրիշտիանու Ռոնալդուն, ով «կարմիր սատանաների» կազմում էր հանդես գալիս 2003-ից 2009 թվականներին:




Լրահոս