Ինտենսիվորեն զինելով ԼՂ կոնֆլիկտի կողմերին՝ մեծանում է նոր էսկալացիայի ռիսկը. Գերմանիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան հեռու է գնում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, որքան ինտենսիվորեն են սպառազինվում կողմերը, այնքան մեծանում է նոր էսկալացիայի ռիկսը, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը: Այս մասին այսօր Վիեննայում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«6 ամիս առաջ շփման գծի երկայնքով կատաղի մարտերը ցույց տվեցին, որ ստատուս-քվվոն անկայուն է երկարաժամկետ հեռանկարում: Որքան հեռու է գնում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, որքան ինտենսիվորեն են սպառազինվում կողմերը, այնքան մեծանում է նոր էսկալացիայի ռիկսը, նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը »,-ասել է Շտայնմայերը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն մեծ դեր է խաղում կոնֆլիկտի լուծման հարցում: «Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարիներ շարունակ որպես Միսնկի խմբի համանախագահող երկրներ փորձում են ամրապնդել հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացի վերսկսումը: Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահ, սատարում է դրան»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Վիեննայում կկայանա ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:




Լրահոս