60 միլիոն յուան` Հանրային հեռուստաընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկության մասին նախագիծը, որը հավանության արժանացավ գործադիրի կողմից:

Կառավարության եզրակացությունից տեղեկանում ենք, որ մինչ այժմ ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցությունը հաջող ընթացք է ունեցել և իրականացվել են տարբեր ծրագրեր` գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի և այլ ոլորտներում:
Արդեն այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարությանը 60 միլիոն ՉԺՀ յուանի անհատույց տեխնիկական օգնության տրամադրում` Հայաստանի Հանրապետության Հանրային Հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի ծրագրի և Հայաստանի Հանրապետության այլ ծրագրերի քննարկման և իրականացման նպատակով:




Լրահոս