Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել հայ նշանավոր կինոբեմադրիչ, ռեժիսոր Հենրիկ Մալյանի դիմաքանդակի հանդիսավոր բացման արարողությունը: Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գլխավոր մուտքի պատին զետեղված բրոնզաձույլ դիմաքանդակի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հենրիկ Մալյանի դստերը՝ Նարինե Մալյանին: Քանդակի բացման արարողությանը մասնակցել են նաև Հենրիկ Մալյանի ընտանիքի անդամները, արվեստագետներ, թատրոնի դերասաններ ու արվեստասերներ: Դիմաքանդակի հեղինակը քանդակագործ Տարիել Հակոբյանն է: Հեղինակի խոսքով, նա փորձել է դիմաքանդակում ներկայացնել հայ նշանավոր կինոբեմադրիչի անչափ պարզ, անմիջական ու ջերմ ներաշխարհը:
Բացվել է Հենրիկ Մալյանի դիմաքանդակը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ