ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ իրեն քննադատողներին: Անդրադառնալով ԲՀԿ-ին` նա նշեց.
«Մի կուսակցություն էլ կա, վեր ա կենում ստեղից ասում ա՝ աղանդավորական խմբակները, աղանդավորական խմբակները․․․ Ու սա ասում ա մի կուսակցություն, որի ամբողջ կենսագրությունը, մինչև բոլորովին վերջերս կամ գուցե նաև մոտ ապագայում, կառուցված է մեկ անձի՝ առավոտյան, միջօրեի և երեկոյան պաշտամունքի վրա։ Ախր չի կարելի, էլի։ Էն առաջին ընթերցման ժամանակ տիկին Զոհրաբյանը էս ամբինից ասում էր՝ մենք գիտենք ձեր չափը, ձեր պայմանավորվածությունները, թե դուք մինչև ուր կարաք խոսաք․․ ախր լավ էլ չի ասել՝ իրիկունը ինքն իրա ձեռքով զանգում, ասում ա՝ Հովիկ Արգամիչը ջղայնացել ա, որ ես «բամփել» բառն եմ օգտագործել, խնդրում եմ՝ հանկարծ չհրապարակեք էդ բառերը, խնդրում եմ, Հովիկ Արգամիչը ջղայնացել ա»,-ամբիոնից հայտարարեց Փաշինյանը։
Նրա ելույթի ընթացքում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ԲՀԿ ղեկավար Նաիրան Զոհրաբյանն անընդհատ տեղից բղավում էին և ելույթ ուղեկցվում էր հակադարձումներով: Նա անդրադարձավ նաև ՕԵԿ-ին, ասելով, որ անընդհատ անուն են փոխում: «Այստեղ քաղաքական ուժի ներկայացուցիչն ասում է՝ գիտեք, մենք քաղաքական ուժ ենք։ Ավանդական, այնքան ավանդական է այդ քաղաքական ուժը, որ վերջին մեկ տարվա իրենց խնդիրն իրենց անունը փոխելն է, իրենց անունից ազատվելը։ Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, այսպես որ շարունակվի, կարող է անուն-ազգանուններն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրենց։ Սերժ Սարգսյանի վաստակավոր և երկարամյա հաճախորդների հետ միասնական լինելու չենք ունեցել, չունենք և չենք ունենալու։ Մի հատ էլ մեզ ասում են՝ գործընկերների հասցեին բան է ասում. մենք ձեզ ի՞նչ գործընկեր. ձեզ Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը գործընկեր»։
Մանրամասները` տեսանյութում