Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով կրթական մի քանի հարցերի, նշեց, որ այսօր ավելի քան պահանջված են կրթական համակարգի բարեփոխումները, կրթության որակի բարձրացումն ու դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:
Նա խոսեց դպրոցների տնօրենների նշանակման մասին և ընդգծեց, որ հավաստագրումից մինչև ընտրություն առկա գործընթացը պետք է դառնա պարզ և թափանցիկ:
Վարչապետն ընդգծեց, որ ռեֆորմների անհրաժեշտություն կա բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման և նրանց գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նկատառումով: Նրա խոսքով` այդ բարեփոխումները պետք է նպաստեն բարձրագույն կրթության մատչելիության բարձրացմանը, դրանում հասարակության սոցիալապես անապահով խավերի ընդգրկմանը:
«Հանձնարարում եմ կրթության ու գիտության նախարարին նախապատրաստել հանրակրթական և բարձրագույն կրթության հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցություն հիավիրել և առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև կրթության որակի ու մատչելիության բարձրացման ուղղված մեխանիզմներ մշակել»,- ասաց վարչապետը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: