Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում ահաբեկչական հարձակում է իրագործել թունիսական ծագում ունեցող 31-ամյա ֆրանսիացին, փոխանցում է SkyNews հեռուստաալիքը:
Նշվում է, որ նա ավելի վաղ հայտնվել է ֆրանսիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին:
Գործակալության տեղեկություններով՝ կասկածյալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել գողության և խուլիգանության մեղադրանքներով:
Ոստիկանները հաստատել են նրա ինքնությունը նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի շնորհիվ:
Հիշեցնենք, որ ահաբեկչության արդյունքում ավելի քան 80 մարդ է զոհվել: