«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից հայտնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Արայիկ Պետրոսյանին:
«Հայտնում ենք, որ քիչ առաջ ԱԱԾ ծառայողների կողմից բերման է ենթարկվել քաղբանտարկյալ, Շանթ և ընկերներ քրեական գործի շրջանակներում դատապարտված Լիպարիտ Պետրոսյանի որդին՝ Արամայիս Պետրոսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման մեջ է Լիպարիտ Պետրոսյանի եղբայրը՝ Աշոտ Պետրոսյանը: