Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 22-ը, խուլիգանության 3 դեպքից` 1-ը, խարդախության` 13, շորթման և կողոպուտի 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11 դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայք-էջը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, խարդախության 4 և գողության 10 դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ