Նախօրեին երեկոյան “Հայկական ժամանակ”օրաթերթի թղթակիցը “Փակ շուկա֊յի” մոտ նկատել է, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը զրուցում է սուպերմարկետի աշխատակիցների հետ:
Սակայն նրան ուղեկցող 9 անձանցից 2-ը մոտեցել են և խոչընդոտել լուսանկարելուն:
Թերթի թղթակիցը հարց է ուղղել ոստիկանապետին, թե ինչպես է վերաբերվում “Փակ շուկայի” խնդրին: “Ես շուկայական հարաբերությունների մեջ չեմ մտնումե,- ասել է ոստիկանապետը: Սակայն կարճ զրույցից հետո այնուամենայնիվ մտել է “շուկայական հարա֊բերությունների” մեջ: Անդրադառնալով ակցիանե֊րին՝ Գասպարյանն ասել է. “Աղմուկի տեխնոլոգիա եմ տեսնում: Ունենք մշակութային տաճարներ, ու հենց էդ աղմկողներն ամեն գնալուց պատի վրա իրենց անուն-ազգանուններն են գրում: Ես քարը քարին դնողների կողմնակիցն եմ”: