Օգոստոսի 5-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հայաստանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում կներկայացնի 33 մարզիկ: Այս տարի մեր մարզիկները հանդես կգան 8 մարզաձեւերում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, ձյուդո, ջրային մարզաձեւեր (լող):
Սակայն ցավալի է նշել, որ մեր մարզիկները տարբեր մարզաձևերում հանդես եկան հիմնականում ոչ բարեհաջող դիրքերում: Հնարավոր պատճառների շուրջ ArmLur.am-ը զրուցեց Լողի հայկական դաշնություն հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Մեսրոպյանի հետ:
Նշենք, որ այս մարզաձևում Հայաստանը Օլիմպիական խաղերում ներկայացրել է Վահան Մխիթարյանը, ով սակայն 85 մարզիկների մեջ գրավվեց 45-րդ տեղը:
Հովսեփ Մեսրոպյանի գնահատմամբ՝ այս ցուցանիշն այնքան էլ վատ ցուցանիշ չէ: Եվ առաջընթացն արդեն իսկ նկատվում է այս մարզաձևում:
Նրա խոսքով` մեր մյուս մասնակիցը՝ Մոնիկա Վասիլյանը, մարզումների ժամանակ արմունկի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով չի մասնակցել 31-րդ օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք, որ պատվիրակության դրոշակակիրը լողորդ Վահան Մխիթարյանն էր:
Լիդա Եղիազարյան