Երեկ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մանկապարտեզներին, մանկատներին եւ ծերանոցներին սնունդ մատակարարող «Երեքնուկ», «Սեար գրուպ», «Ամարաս Յուս» ընկերություններին տուգանել է 15 մլն-ական դրամով: Ինչո՞ւ, բացատրենք. օրինակ՝ «Ամարաս Յուս»-ը թիվ 38 մանկապարտեզում հաղթել է մատակարարման մրցույթում, սակայն հրաժարվել է ծառայություն մատուցել՝ զիջելով 2-րդ տեղը զբաղեցրած «Սեար գրուպ»-ին: Արդյունքում՝ թթվասեր մատակարարելու համար պետությանը ներկայացվել է 740 դրամին համարժեք գնային առաջարկ, սակայն մատակարարվել է 1500 դրամով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Երեքնուկ»-ի, «Սեար գրուպ»-ի եւ «Ամարաս Յուս»-ի տնօրենը նույն մարդն է՝ Յուրա Ադյան: Ըստ մեր լավատեղյակ աղբյուրների՝ նա արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղից է, եւ նրա համար Արցախի իշխանությունները ամենաբարձր մակարդակով միջնորդել են, որ «շատ չնեղացնեն»: Օրինախախտներից մեկի սեփականատերն էլ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, Երեւանի քաղաքապետարանի վարչության պետերից մեկն է, որի անունը ճշտվում է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ