Եվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի և Ուկրաինայի 146 քաղաքացիների և 37 իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԵՄ Խորհրդին:
«Խորհուրդը 6 ամսով երկարաձգել է սահմանափակող միջոցները՝ կապված Ուկրաինայի տարածքային ամբողջականության, սուվերենության և անկախության դեմ ուղղված գործողությունների հետ: Այս պատժամիջոցները ներառում են միջոցների սառեցում և ԵՄ 146 քաղաքացիների և 37 իրավաբանական անձանց մուտք»,- ասվում է ԵՄ Խորհրդի հաղորդագրության մեջ:
Պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2017թ. մարտ: