Օրեր առաջ Սևանի քաղաքապետին հարցաքննության հրավիրելուց հետո քննչական բաժին հարցաքննության էր հրավիրվել Սևանի ճարտարապետը, սակայն նույն օրերին նա քաղաքապետի որոշմամբ գործուղվել էր Տավուշի մարզ «փորձի փոխանակման»:
ArmLur.am-ի հետ զրույցում Սևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանը նշեց, որ ճարտարապետին ևս որպես վկա էին հրավիրել. «Որպես վկա հրավիրվել է, քննվել և ազատ արձակվել: Հիմա էլ Շամշադինում է, օրերս պետք է հետ գա, նա հանձնաժողովի անդամ է, պետք է մասնակցի ընտրություններին»:
Սևանի քաղաքապետը նաև նշեց, որ դեպքից հետո իրեն այլևս չեն հրավիրել հարցաքննության: