Հայաստանի կոնյակ արտադրող շատ ընկերություններ հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հայաստանի կոնյակ արտադրող շատ ընկերություններ հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ։ Նրանք մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել Ռուսաստան, սակայն չեն ստացել դրա դիմաց վճարումները։

Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանից սպիրտային խմիչքների արտահանման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 80 տոկոսով։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ արտահանված խմիչքը սպառվել է: Այդ նույն ժամանակահատվածում արտադրությանը աճել է միայն 8 տոկոսով։ Իսկ սա նշանակում է, որ արտադրողները արտահանում են իրենց պահեստներում կուտակված ապրանքը, սակայն նորը չեն արտադրում, քանի որ, մեր կոնյակի հիմնական շուկա ՌԴ-ում արդեն արտահանված կոնյակի սպառումը նվազել է: Համառ լուրեր են շրջանառվում, որ կոնյակ արտադրողներին իշխանությունը ստիպում է արտահանել կոնյակը, անկախ նրանից վաճառվում է, թե ոչ։ Այդ «հորդորներին» ընդդիմացողին էլ սպառնում են տարբեր պատճառաբանություններով զրկել լիցենզիայից։ Ու ստացվում է, որ արտադրողները կոնյակը արտահանում ու պահեստավորում են այլ երկրում։ Բայց փոխարենը ստանում ենք արտահանման արհեստական աճ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս