Սեյրան Օհանյանն ու Արմեն Գևորգյանը հանդիպել են. ինչ հարցեր են քննարկվել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Հանդիպումը նվիրված է եղել Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը, կուսակցության գործունեության թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները որոշելուն։ Արմեն Գևորգյանը ուրվագծել է այն սահմանը, որը իշխանության համար համարվելու է թույլատրելի։ Նկատենք, որ բանակցությունները վարում է Սեյրան Օհանյանը, քանի որ իշխանությունները Վիկտոր Ղալլաքյանին այս պահին համարում են ոչ ադեկվատ, իսկ Սեյրան Օհանյանն այս իմաստով իշխանության համար ցանկալի ֆիգուր է նման կարգի հարցեր քննարկելու։

Ի դեպ, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին կրկին զգուշացվել է չհատել թույլատրելիի սահմանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս