Այսօր ՝ դեկտեմբերի 5-ին երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար ձմռան ամիսներին իր դռներն է բացում Կարապի լճի սահադաշտը: Երևանի միակ բացօթյա սահադաշտի բացումը նշանավորվեց պատանի գեղասահորդների և հոկեիստների ցուցադրական ելույթներով ու անակնկալներով։
Սահադաշտի բացման արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով իր ողջույնի խոսքը հղեց գեղասահորդներին:
Սահադաշտի բացման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց տոնական շքեղ հրավառությամբ:
Նշենք, որ սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-22:00:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան