2017 թվականի հունվարի 3-ին Կապանում տեղի ունեցավ Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի 22 անդամներից 17-ը : Armlur.am-ը տեղեկանում է, որ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը վարում էր ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ.Թադևոսյանը: Օրակարգում եղել է Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր:
Ռ. Թադևոսյանը ներկաներին տեղեկացրեց որ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ս. Խաչատրյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Առաջարկվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:
Ներկաները հաստատեցին Վ. Հակոբյանի թեկնածությունը և բաց քվեարկությամբ Վահե Հակոբյանն միաձայն ընտրվեց Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում: