ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար, երկրի արդարադատության նախարար Սալլի Յեյթսին, ով քննադատել է Թրամփի կողմից ստորագրած միգրացիոն հրամանագիրը:
«ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարը դավաճանել է արդարադատության նախարարությունը»,-ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ արդարադատության նոր ղեկավար է նշանակավել Վիրջինիա նահանգի Արևելյան օկրուգի շրջանային դատախազ Դանա Բոենտեն: