Աղվան Վարդանյանն Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությանը մեղադրում է հասարակությանը մոլորեցնելու մեջ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությանը մեղադրում է հասարակությանը մոլորեցնելու մեջ:  «Ես որեւիցե խնդիր չունեմ որեւէ քաղաքական ուժի հետ, բայց ես ընդհանրապես անընդունելի եմ համարում որոշ մոտեցումներ, որոշ տեսակետներ, դա իրենց գործն է, իրենց տակտիկան է, իրենց մարտավարությունն է, բայց իմ խնդիրն է նաեւ ժողովուրդին ասել, որ սիրելի՛ ժողովուրդ, ավանդների վերադարձ, 100 տոկոսով վերադարձ անհնար է, առնվազն 30 տարում, դա անիրատեսական է, չի լինելու,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է նա` հավելելով,- սա ես պարտավոր եմ ասել, ես չեմ կարող իմ ընտրողին խաբել»:

Իսկ հարցին, թե ընտրություններից հետո կոալիցիա կազմելու որոշման դեպքում արդյո՞ք իշխանության կազմում տեսնում է ՀՎԿ-ին, Վարդանյանն ասել է. ««Եթե»-ներով հարցերին ես չեմ պատասխանում, ընտրությունները կավարտվեն, արդյունքները կարձանագրվեն, խճանկարը պարզ կլինի, կքննարկենք»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս