![](https://armlur.am/wp-content/uploads/2017/03/orig-148852826153af94ff6f1fe447cd7e81636464c86f-1488528262.jpeg)
Գերմանական Համբուրգում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ ելույթը չեղարկվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Die Welt պարբերականին:
Պարբերականի տեղեկություններով՝ միջոցառումը, որը պետք է տեղի ունենար երեկոյան Վիլհելմսբուրգ շրջանում, չեղարկվել է Համբուրգ-Միտտե վարչական շրջանի իշխանությունների կողմից:
Ավելի վաղ Գագգենաու քաղաքում չեղարկվել էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագի ելույթը Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի նախաշեմին: Այն բանից հետո, երբ իշխանությունները չեղարկել էին ելույթը, նախարարը լքել էր երկիրը և հրաժարվել հանդիպել իր գերմանացի գործընկերոջ հետ: