ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Այս լուսանկարի հեղինակը հավանաբար հենց ծաղիկ վաճառողն է: Նա այս կերպ փորձում է հաճախորդներին գրավել: Նկատենք, որ արդեն անգամ ծաղիկ վաճառելն էլ է քաղաքականացվել:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ գործընթաց է ենթադրում ՍՊԸ-ի փոփոխությունների գրանցումը: Ո՞ր դեպքում է կատարվում ՍՊԸ-ի փոփոխությունների գրանցում:

Հերմինե Հարությունյան (35 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՍՊԸ-ի փոփոխությունների գրանցման գործընթացը նախատեսված է հիմնականում հետեւյալ վիճակների համար.
– տնօրենի նշանակում եւ հեռացում,
– իրավաբանական հասցեի փոփոխում,
– գործունեության տեսակների փոփոխում,
– իրավաբանական անձի անվանման փոփոխում,
– մուտք կամ ելք հիմնադիրների կամ մասնակիցների կազմից
-հիմնադիր փաստաթղթերի համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ այլ փոփոխություններ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է իրականացվել հետեւյալ ուղիներով.
-ընկերության կանոնադրական կապիտալի ընկերության բոլոր մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքի նվազեցման եւ ընկերությանը պատկանող բաժնեմասերի մարման ճանապարհով,
-բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման կամ դրանց ընդհանուր թվի կրճատման, ինչպես նաեւ բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման ճանապարհով:

 

 

 
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ այս տարի Ծաղկազարդը նշվում է ապրիլի 9-ին: Խնդրում եմ՝ մի փոքր մանրամասնել այս տոնի խորհուրդը:

Աիդա Մնոյան (29 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնություն, Դավթի որդուն»: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու եւ արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջեւ հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն էին նշանակում: Ձիթենին ընկալվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի եւ փառքի խորհրդանշան:
Ծաղկազարդի նախօրեին՝ շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական սուրբ պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետեւողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրը Արեւելքից մոգերի բերած ընծաները:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիսուս Քրիստոսը մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով իր փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը եւ կենդանություն պարգեւում: Հիսուս եկավ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու եւ կույրերին տեսողություն պարգեւելու, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:




Լրահոս