Երեկ Գյումրու «Մուշ-2» թաղամասում գտել են Գյումրու 102-րդ ռազմաբազայի անհետացած զինծառայող Դմիտրի Լոշմանովին: Նրան հայտնաբերել են այդ թաղամասի բնակարաններից մեկում, ապա տեղափոխել ոստիկանության «Մուշի» բաժին:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանությանը տրված հաղորդման, ապրիլի 16-ին՝ ժամը 9:30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը դուրս էր եկել իր բնակարանից և չէր վերադարձել: Նրան փնտրում էին նույնիսկ սոցիալական ցանցերով: