Հարց քաղաքացիներից` ովքեր կարող են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պարտադի՞ր է ծագումով հայ լինել, թե՞ օտարերկրյա պետության բոլոր քաղաքացիները կարող են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Խնդրում եմ ներկայացնել հնարավորինս մանրամասն, թե ովքեր կարող են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն:

Լիդա Հունանյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք է բերվում`
1) քաղաքացիության ճանաչմամբ; 2) ծննդով; 3) քաղաքացիություն ստանալու միջոցով; 4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով; 5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով; 6) ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով; 7) օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Ըստ նույն օրենքի՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով uահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է ՀՀ-ում; 2) կարող է բացատրվել հայերեն լեզվով; 3) ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը:
Առանց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերի սահմանված պահանջների պահպանման` ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ կամ ունի ՀՀ քաղաքացի երեխա; 2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է՝ ՀՀ քաղաքացիություն uտանալու համար; 3) որը 1995թ. հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել ՀՀ քաղաքացիությունից:

ՀՀ միգրացիոն պետական ծառայութուն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ասել է թե՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:




Լրահոս