Հարց քաղաքացիներից` ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ` ընտանիքին նպաստից զրկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեր ընտանիքը ստանում էր ընտանեկան նպաստ: Ընտանիքի անդամներից մեկն անցել է աշխատանքի: Խնդրում եմ պարզել՝ դա կարո՞ղ է հիմք հանդիսանալ նպաստից կտրվելու համար: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի նորից վերականգնվի նպաստը:

Լարիսա Վարդանյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. 2017թ. հունվար ամսին սոցիալական աջակցության բաժին ներկայացված տվյալներով՝ ընտանիքի անապահովության միավորը եղել է 31.10, եւ ընտանքիը մինչեւ 2017թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ ստացել է ընտանեկան նպաստ՝ 23.500 դրամ:

2017թ. սեպտեմբերին ընտանիքի տվյալներում կատարված փոփոխության արդյունքում ընտանիքի անպահավության միավորը նվազել է եւ դարձել 28.42, որը ցածր է ընտանեկան նպաստ նշանակելու համար ՀՀ կառավարության սահմանած անապահովության սահմանային մեծության միավորից, եւ ընտանիքը 2017թ. հոկտեմբեր ամսից կորցրել է ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը:
Անապահովության սահմանային մեծությանը հավասար կամ ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն՝ եռամսյակային հրատապ օգնության տրամադրման հսմար: Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անպահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապավության միավոր ունեցող ընտանիքը անհետաձգելու լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում:
Եռամսյակային հրատապ օգնության տրամադրման խնդրով խորհուրդ է տրվում դիմել սոցիալական աջակցության տարածքային բաժին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով՝ երեք ամիս ժամկետով:




Լրահոս