Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը կարծում է, որ Բրազիլիայի հավաքականը ֆավորիտ չէ աշխարհի առաջնությունում:
«Գերմանիան, Իսպանիան և Ֆրանսիան ԱԱ-2018-ի գլխավոր ֆավորիտներն են, ոչ թե Բրազիլիան:
Ավելի վաղ, երբ Բրազիլիան խաղում էր ինչ-որ թիմի դեմ, շատերը հարցնում էին, թե արդյոք մրցակիցն ունի շանս: Այժմ հարցը հակառակ կերպով է դրված. արդյո՞ք շանս ունենք հաղթելու մրցակցին: Դրանում է տարբերությունը»,- Կարլոսի խոսքը մեջբերում է France Football-ը: