Էջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Բաղրամյանի համայնքապետ Գոռ Միրզոյանը: «Ծնողները չեն ցանկանում, որ նա աշխատի դպրոցում»,- հավելեց համայնքապետը:
Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ էին իրականացրել: Նրանք պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը:
Ծնողները, մասնավորապես, նշում էին, որ դպրոցում մասնագետների պահանջարկ կա, մի ուսուցիչը տարբեր առարկաներ է դասավանդում: Հավաքվածներից ոմանք էլ տնօրենին մեղադրում էին դրամահավաքության մեջ: