Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներ Վրաստանի Մ16 ընտրանու հետ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Այդ հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով, մայիսի 20-ից 25-ը Հայաստանի Մ16 հավաքականը անցկացնելու է նախապատրաստական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ Գաբրիել Դարիո դի Նոյան հետևյալ ֆուտբոլիստներին է հրավիրել հավաքի՝
Թելման Մովսեսով («Կռիլյա Սովետով», Ռուսաստան), Ստյոպա Մկրտչյան («Փյունիկ»), Արսեն Գալստյան («Փյունիկ»), Հրանտ Գալստյան («Տեխ. կենտրոն ակադեմիա»), Ստեփան Սահրադյան («Փյունիկ»), Արթուր Մելիքյան («Բանանց»), Ավետիս Ավետիսյան (ՊԱՕԿ , Հունաստան), Կարեն Նալբանդյան («Բանանց»), Դեննիս Էսմաիելի («Կայզերսլաուտերն», Գերմանիա), Նարեկ Ալավերդյան («Փյունիկ»), Գևորգ Տարախչյան («Բանանց»), Լևոն Տեր-Մինասյան («Բանանց»), Գևորգ Արաբյան («Բանանց»), Սամվել Խանումյան («Տեխ. կենտրոն ակադեմիա»), Լևոն Դարբինյան («Շիրակ»), Վրեշ Չիլոյան («Փյունիկ»), Ռոբերտ Բաղրամյան («Միկա»), Վազգեն Սարիբեկյան («Տեխ. կենտրոն ակադեմիա»), Վարդ Մուսիկյան («Տեխ. կենտրոն ակադեմիա»), Էդգար Մանուկյան («Բանանց»), Ռոման Միքայելյան («Սիս-Կիլիկիա»), Դարոն Գերի Իսկենդերյան («Լոս Անջելես Գէլեքսի» ,ԱՄՆ), Ռուբեն Մարտիրոսյան («Բանանց»), Սերգեյ Միքայելյան («Փյունիկ»), Գրիգոր Մուրադյան («Փյունիկ»), Ռուբեն Կարագուլյան («Տորպեդո» Մոսկվա,Ռուսաստան):
Հանդիպումները կայանալու են ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում մայիսի 22-ին ժամը 18:00 և մայիսի 24-ին ժամը 11:00-ին: